ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Արժե նաև լսել Բժեզինսկուն

Արժե նաև լսել Բժեզինսկուն
21.09.2013 | 20:48

Այս տարի, Հայաստանի անկախությունից ընդամենը տասնութ օր առաջ, Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը ազդարարեցին ՀՀ-ի՝ Մաքսային միությանը միանալու որոշման մասին: Արդեն իսկ բազմաթիվ գնահատականներ, մեկնաբանություններ են հնչել Հայաստանի ինքնիշխանության կորստի, անկախությունից նահանջի և այլնի մասին: Ես ուզում եմ խնդրին նայել այլ դիտանկյունից: Այսօր որքանով է մեր հասարակությունը գիտակից, պատրաստ պահպանելու այն արժեքները, որոնք կոչվում են Անկախություն և Ազատություն: Անկախության տարիներին ծնված, ուսում առած սերնդի համար ռուսերենը մեծ մասամբ օտար լեզու է, ավելի օտար, քան՝ անգլերենը, ֆրանսերենը կամ գերմաներենը, որոնց տիրապետողներն ու նրանցով հաղորդակցվողները մեծ թիվ են կազմում: Ես չունեմ ստույգ վիճակագրություն, բայց, իմ շփումներից դատելով, այսօր շատ ավելի մեծ թիվ են կազմում արևմտյան բուհերում ուսանող հայ երիտասարդները, քան՝ ՌԴ-ի բուհերում: Իհարկե, ամեն ինչ չէ, որ թվերով է որոշվում, բայց շատ կարևոր է, թե հասարակության որ շերտերն են պատրաստ մերժելու ռուսական գաղութատիրությունը, ռուսաց լեզվի գերիշխանությունը մայրենի ու նաև այլ օտար լեզուների նկատմամբ: Կարևոր է նաև, թե այդ շերտերն ինչպիսի ազդեցություն կունենան հետագայում քաղաքական որոշումների կայացման վրա: Ամիսներ առաջ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին լեհական "Polska" թերթին տված հարցազրույցում նշել էր. «Պաշտոնական մակարդակով Կրեմլը, իհարկե, կհամոզի հետխորհրդային հանրապետություններին միանալ համագործակցության ամրապնդման իր կոնցեպցիային, սակայն բավական է միայն այցելել այդ երկրներ՝ հասկանալու համար, որ տեղի էլիտան չափազանց շատ է հարմարվել ինքնաիշխանության գաղափարին, նրանց դուր է գալիս սեփական անկախ պետություն ունենալու փաստը: Եվ դա ամենևին զարմանալի չէ: Չէ՞ որ յուրաքանչյուր ոք կցանկանար դառնալ իր երկրի նախագահը, վարչապետը, նախարարը կամ դեսպանը և ոչ թե բյուրոկրատիայի անդամ, որը փորձում է ձևովորել նոր ազգային պետություն՝ ելնելով էթնոսի հասկացության սեփական պատկերացումներից»:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ